Այս տարի լրանում է մեծանուն դերասան Մհեր Մկրտչյանի մահվան 20-րդ տարելիցը: «Լոգոս» երիտասարդական ՀԿ-ն այս կապակցությամբ դեկտեմբերի 28-ին կազմակերպվել է մի շարք միջոցառումներ: Գյումրու սբ. Աստվածածին եկեղեցում կմատուցվի հոգեհանգիստի արարողություն, որին կհաջորդի դերասանի անունը կրող թանգարանում ցուցահանդեսի բացումը: Այնտեղ կցուցադրվեն հանճարեղ դերասանի ձեռքով արված մատիտանկարները: Երեկոյան «Հոկտեմբեր» կինոթատրոնում տեղի կունենա «Ֆրունզի հետքերով» կարճամետրաժ ֆիլմի պրեմիերան, որից հետո կլինի հանդիպում «Մեր մանկության տանգոն» ֆիլմի ռեժիսոր, դերասանի եղբայր Ալբերտ Մկրտչյանի և նրա խաղընկերների հետ: Օրը կամփոփվի այդ ֆիլմի ցուցադրությամբ:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ